ՇԵՇՏ ՀԿ
«ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է տարեսկզբին: Վերջինիս ստեղծման նպատակն է ուսումնասիրել Հայաստանին առնչվող էկոլոգիական, սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, բացահայտել դրանց լուծման ուղիները և բոլոր հնարավոր միջոցներն ի մի դնելով` աջակցել վերջիններիս վերացման գործընթացին: Մեր կարգախոսն է. Փոփոխություն անենք` դա մարդկանց վերաբերմունքը դեպի ավելի բարելավված կյանք փոխելու մեր մոտեցումն է:
Մեր տեսլականը
Մեր տեսլականն է` նպաստել ինքնուրույն, անկախ և գիտակից հասարակության ձևավորմանը, որն իր հաստատուն մասնակցությամբ կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև երկրի կայուն զարգացմանը: Այսպիսով, ստեղծել կայուն երկիր` ապագա սերունդների համար:
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է` պատրաստել, կրթել և առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում: Դրանով իսկ հանրությանը հնարավորություն ընձեռել օգտագործել իր ողջ ներուժը` հանդիսանալով վերափոխման սկզբնաղբյուրը:
Մեր նպատակը
«ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները` չխոչընդոտելով ապագա սերունդներին ինչ-որ կերպ բավարարել իրենց կարիքները: Հետևաբար, մենք հաստատուն կերպով նպաստելու ենք երկրի կայուն զարգացմանը, որը միավորում է հետևյալ գաղափարախոսությունը. արդարություն, սոցիալական բարեկեցություն, շրջակա միջավայրի պահպանություն, տնտեսական առողջ մրցակցություն և զարգացում, ինչպես նաև հանրության մոտեցումների վերափոխում` Հայաստանում բարեկեցիկ սոցիալական կյանք և միջավայր ստեղծելու նպատակով: