Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Շաբաթ, 11 Ապրիլի 2015 19:31

«Շեշտ»-ը համաքաղաքային գարնանային ծառատունկին

Ապրիլի 11-ին «Շեշտ»-ի անձնակազմը և կամավորները մասնակցեցին մայրաքաղաքում համաքաղաքային գարնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին:

Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, իրականացնվում էին շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ: Ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին:

«Շեշտ»-ի անձնակազմը և կամավորները նոր ծառեր տնկեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարակից այգում` այն իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Մեր կարևոր խնդիրներից է ավելացնել և պահպանել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչպես նաև քաղաքի մաքրությունը: Եվ մենք բոլորս պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը` որպեսզի մոտ ապագայում ունենանք մաքուր և կանաչապատ Երևան: