Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Չորեքշաբթի, 06 Մայիսի 2015 00:03

«Շեշտ»-ը կլոր սեղան-քննարկմանը

Մայիսի 5-ին և 6-ին «Շեշտ»-ը մասնակցեց Բրիտանական Խորհուրդի Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:

Որի նպատակն էր մշտադիտարկման մեխանիզմների միջոցով ապահովել այն բովանդակային դաշտը և մեթոդը, որն առաջարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ներդրման միջոցով կնպաստի Հայաստանում ազատ և կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Քննարկման նպատակն էր համախմբել բոլոր շահառուներին՝ քննարկելու և որոշելու առաջարկվող օրենքի մշտադիտարկման մեթոդները և մեխանիզմները:

«Շեշտ»-ը նախորդ ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներին` միջազգային փորձագետներից և օրենսդրական դաշտում ակտիվ կառույցների ներկայացուցիչներից և անհատներից կազմված աշխատանքային խմբում: