Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Երեքշաբթի, 12 Մայիսի 2015 22:19

«Շեշտ»-ը միջազգային գիտաժողովին

Մայիսի 11-12-ին «Շեշտ»-ը մասնակցեց Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կազմակերպած «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքակնություն» խորագրով երրորդ միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովը նվիրված էր 2013-2014 թթ. ընթացքում իրականացված քսանութ հետազոտությունների ներկայացմանը, որոնք իրականացվել են Հայաստանում սոցիալական գիտություններով զբաղվող հետազոտողերի կողմից:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք գենդերային խնդիրներ`գենդերային անհավասարություն; ընտրություններում կանանց քաղաքական մասնակցության առկա նախաձեռնությունները, հիմնախնդիրները և հեռանկարները; բարձրագույն կրթական համակարգում կանանց ակադեմիական կարիերայի կառուցման սոցիալ-մշակութային գործոնները; գենդերային գործոնը հանրային ծառայության էթիկայում; կնոջ դերի ներկայացումը և ընկալումը Հայաստանյան հասարակությունում; միգրացիայի ազդեցությունը գենդերային դերերի փոփոխության վրա; ինչպես նաև կանանց նկատմամբ գենդերային բռնությունը և խտրականությունը; մարդկանց թրաֆիքինգը; գենդերային սոցիալականացումը և կրթությունը: