Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն էին՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Կանանց ձեռներեցության շաբաթին իրենց մասնակցությունն են բերել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Ղազաստան, Վրաստան, Մոնակո, Իրան և այլն), միջազգային հեղինակավոր կազմակերպություններից (Եվրամիություն, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման Հիմնադրամ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Ասիական Զարգացման Բանկ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Հիմնադրամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, Միջազգային ֆինանսական կորպորացիա և այլն) ներկայացուցիչներ պետական և հասարակական կազմակերպություններից, մի քանի տասնյակ հաջողակ և սկսնակ կին գործարարներ Հայաստանից և այլք:
http://accent-shesht.com/am/events/item/25-michazgayin-hamajoghov.html#sigProId47b87bafe3