Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Երեքշաբթի, 30 Հունիսի 2015 20:55

Կառուցողական երկխոսությունը` արդյունավետ համագործակցության գրավական

2015 թ. հունիսի 30-ին «Շեշտ»-ը մասնակցեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կազմակերպած «Կառուցողական երկխոսությունը` արդյունավետ համագործակցության գրավական» խորագրով քննարկմանը, որին մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ գործընկերներ ՀՀ կառավարությունից և քաղաքացիական հասարակական կազմակերպություններից:

Միջոցառման նպատակն էր տրամադրել կառուցողական երկխոսության հարթակ` աջակցելու կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև հաղորդակցմանն ու փորձի փոխանակմանը: Այս նախաձեռնությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն միտված էր հզորացնելու գործընկերությունը ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև օգնել ԱՄՆ ՄԶԳ-ին կայացնել տեղեկացված որոշումներ ապագա տեխնիկական աջակցության տրամադրման և տեղական գործընկերների վերապատրաստման ուղղությամբ: