Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2015 18:31

Հայաստանը նեոլիբերալիզմի համաշխարհային զարգացումներում

2015թ. սեպտեմբերի 16-ին և 17-ին «Շեշտ»-ը մասնակցեց «Հայաստանը նեոլիբերալիզմի համաշխարհային զարգացումներում․ կոշտ խնայողություն և սոցիալական շարժումներ» թեմայով քաղաքագիտական ելույթ-քննարկմանը՝ Յորքի համալսարանի քաղաքատնտեսության մասնագետ Ինգար Սոլթիի հետ:

Առաջին օրվա քաղաքատնտեսական զեկույց-քննարկումերը «Կոշտ խնայողություն և սոցիալական դիմադրություն» և «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում» թեմաների շուրջ էին:

Ներկայացվեցին 2008-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության» քաղաքականության հարցերը։ Ինգար Սոլթին անդրադառցավ այդ քաղաքական գծին որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին:

Երկրորդ օրը տեղի ունեցան ևս երկու զեկույց-քննարկումներ` «Դեպի ավտորիտար կապիտալի՞զմ» և «Դեմոկրատիան և կապիտալիզմի 4 մեծ ճգնաժամերը պատմության մեջ» թեմաներով: Խոսվեց Եվրագոտում «Նոր տնտեսական կառավարման» և դրա հետ կապված հասարակական ու քաղաքական կոնֆլիկտների մասին, ԵՄ դերակատարների գործողությունների վրա ազդեցության մասին և կապիտալիզմի պատմական 4 մեծ ճգնաժամների և այդ փուլերում դեմոկրատիայի խնդրի մասին։