Հանդիպումը համատեղ կազմակերպել էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակը:
Խորհրդաժողովին մասնակցեցին բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ; և քննարկվեցին էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծելով, որ կոռոպցիան Հայաստանում կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է և կրթության դերը կոռուպցիայի դեմ պայքարում շատ մեծ է, և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում: Նա նշեց, որ որոշակի առաջընթաց այդ հարցում կա, սակայն դեռ շատ անելիք կա:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը ներկայացրեց Հանձնաժողովի կողմից մշակված ռազմավարության նախագծում արտացոլված էթիկայի կրթության և կարողությունների զարգացման հիմնական միջոցառումները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները: