Այն միավորեց թե՜ ավագ և թե՜ երիտասարդ առաջնորդների՝ ձևավորելու բազմաբնույթ և բազմասերունդ մի հարթակ՝ համաշխարհային հրատապ թեմաների շուրջ քննարկումներ ծավալելու համար:
Ֆորումը նվիրված էր վերջերս ընդունված Կայուն զարգացման նպատակներին և ուղղված էր ստեղծելու մի միջավայր, որտեղ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ կկարողանան փոխանակել իրենց մտքերը, կիսել հայացքները և ձեռք բերել աշխարհն ավելի լավը դարձնելու նոր գաղափարներ:
Խոսնակները ներկայացնում էին Հայաստանի ճանաչված և նորարական ընկերությունները: Պատվիրակները մասնակցեցին ուսուցողական նիստերի և տեղեկացան 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների մասին, որոնք մինչ 2030թ. կառուցելու են աշխարհի և Հայաստանի զարգացման օրակարգը:
http://accent-shesht.com/am/events/item/38-youthspeak-forum.html#sigProId7fad34934e