Հայաստանում գենդերային ճեղքվածքի խորացումը լուրջ մտահոգություններ է առաջացրել դոնոր գործակալությունների շրջանում: Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջը հրավիրել էր ՄԱԿ-ի ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՄԱՓԳՀ, ՄԱՄՀ և ՅՈՒՆԻՍԵՖ գործակալություններին` ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների ու հարցման արդյունքները` առաջադրելու ներկայիս տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում գենդերային դերերին, հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, ընտանեկան բռնությանը, տեղական կառավարման ոլորտում կանանց մասնակցությանը և այլ սոցիալական կոնֆլիկտներին առնչվող այն հիմնահարցերը, որոնք առավել խորացնում են գենդերային ճեղքվածքը Հայաստանում, միևնույն ժամանակ, հարգանքի տուրք մատուցելու փախստական ու տեղահանված կանանց նրանց քաջության և մեր երկրում նոր կյանք կառուցելու պատրաստակամության համար, ինչպես նաև անդրադառնալու առկա դրական զարգացումներին այն տեղահանված կին-ձեռներեցների շրջանում, ովքեր ինքնավստահ ու ինքնապավեն են դարձել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու արդյունքում: