Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Հինգշաբթի, 30 Հունիսի 2016 19:16

«Շեշտ»-ը սոցիալական հետազոտության շնորհանդեսին

2016 թ. հունիսի 30-ին «Շեշտ»-ը մասնակցեց Նոր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «ՔՀԿ ներգրավումը Հայաստանում քաղաքականության մշակման գործում. դեպքերի ուսումնասիրություն» հետազոտության շնորհանդեսին:

Զեկույցը հինգ դեպքերի վերլուծության միջոցով անդրադառնում էր Հայաստանում հանրային քաղաքականության մշակման գործում ՔՀԿ-ների մասնակցության փորձին: Այն նկարագրում էր շահերի պաշտպանության այն գործիքակազմը, որը ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի կողմից կիրառվել է բնապահպանական, սոցիալական, առողջապահական, իրավական և այլ ոլորտներում որևէ օրենքի կամ որոշման ընդունման, փոփոխման կամ կասեցման նպատակով: