Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016 21:01

«Շեշտ»-ը նշեց Երիտասարդության միջազգային օրը

2016թ. օգոստոսի 12-ին «Շեշտ»-ը միացավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին` միասին նշելու Երիտասարդության միջազգային օրը, որը նպատակ ուներ երիտասարդների հետ միասին Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ճանապարհներ գտնել:

Երիտասարդության միջազգային օրվա 2016թ. թեման էր «Ճանապարհ դեպի 2030՝ վերացնել աղքատությունը և հասնել կայուն սպառնման և արտադրության», որի ուշադրության կենտրոնում էր երիտասարդության դերը՝ կայուն սպառման և արտադրության միջոցով կայուն զարգացման հասնելու հարցում:

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Բրեդլի Բուզետտոյի բացման խոսքով, որին հաջորդեց Awesome Foundation-ի հուլիս ամսվա հաղթող նախագիծ «Տոպրակ պետք չի» նախաձեռնության, ինչպես նաև Նաիրիան ընկերության գործունեության ներկայացմամբ:

Հայտարարվեց նաև ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի և Impact Hub գլոբալ ցանցի համատեղ նախաձեռնության՝ Accelerate 2030-ի մասին, որը փնտրում է սոցիալական նորարարների և հետաքրքիր գաղափարներով ակտիվ երիտասարդների: