Կայքի Քարտեզ
  • Մեր </br> տեսլականը
    Մեր
    տեսլականը
    Մեր տեսլականն է` նպաստել գիտակից հասարակության ձևավորմանը, որը կխթանի երկրի սոցիալական, էկոլոգիական խնդիրների լուծմանը:
    Կարդալ ավելին
  • Մեր </br> առաքելությունը
    Մեր
    առաքելությունը
    Մեր առաքելությունն է` առաջնորդել հանրությանը մեր երկրի առջև ծառացած մի շարք սոցիալական և բնապահպանական հարցերի լուծման գործընթացում:
    Կարդալ ավելին
  • Մեր </br>նպատակը
    Մեր
    նպատակը
    «ՇԵՇՏ» սոցիալական հասարակական կազմակերպությունը կայուն զարգացման գաղափարի ջատագովն է: Զարգացում, որը լրացնում է ներկայիս կարիքները...
    Կարդալ ավելին
Երեքշաբթի, 14 Մարտի 2017 07:34

«Շեշտ»-ը ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ»-ի ներկայացմանը

2017թ. մարտի 14-ին «Շեշտ»-ը մասնակցեց ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդարադատության համակարգում մարդկանց ակնկալիքների և կարիքների վերաբերյալ արված հետազոտության ներկայացմանը:

Հաշվետվությունը հիմնված է արդարադատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են արդարադատություն իրականացնողները/ծառայություն մատուցողները ընկալում արդարադատության որակական հատկանիշները, ինչպես են դրսևորում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս և օրենքը կիրառելիս:

Արդյունքները ներկայացրել են մարդկանց նշած բացերն ու թերությունները, ինչպիսիք են՝ արդարադատության համակարգի լեգիտիմության հանդեպ վստահության և արդարադատության գործընթացի վերաբերյալ մարդկանց ընդհանուր գիտելիքի պակասը, մտահոգությունները կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաև դատական համակարգի անկախության, հաշվետվողականության, թափանցիկության, մատչելիության և արդյունավետության խնդիրները: